Թուրքիան վերսկսել է Իրաքի հյուսիսային շրջանների գնդակոծությունները: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով իրաքյան Shafaq News լրատվական պորտալին:
Թուրքիայի զինված ուժերը հարվածներ են հասցնում Իրաքի հյուսիսում գտնվող Քուրդիստանի տարածքի ուղղությամբ։
Աղբյուրի տվյալներով՝ հրետակոծվել են Իրաքի Ամադիա քաղաքից ոչ հեռու գտնվող շրջանները։ Բացի այդ, թուրքական ավիացիայի ինքնաթիռները երկու անգամ հարվածներ են հասցրել Դահուկ նահանգի հյուսիսում գտնվող շրջաններին։ Հարձակման հետևանքով հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Թուրքիան նոյեմբերի 20-ի գիշերը Իրաքի և Սիրիայի հյուսիսում օդային գործողություն է իրականացրել, որին մասնակցել է ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք: Հարվածները հասցվել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության տեղակայման վայրերին։ Թուրքական իշխանությունները նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատու է համարում Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը և սիրիացի քրդերին: