Շերլոք Հոլմսի դստեր մասին նոր սերիալում խուզարկուի դերը կարող է կատարել տրանսգենդերը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Պարբերականի տվյալներով՝ Starlings Entertainment ընկերության նախագծում Շերլոք Հոլմսի դերին հավակնում է 60-ամյա ստենդափ-կատակերգու Էդին (նախկինում՝ Էդվարդ) Իզարդը։ Նշվում է, որ արտիստուհին այս պահին ակտիվ բանակցություններ է վարում նկարահանումների շուրջ, սակայն դեռ հայտնի չէ՝ Շերլոկը սերիալում տրանսգենդեր կդառնա, թե տղամարդ կմնա։
Daily Mail-ի տեղեկություններով՝ ապագա հեռուստաշոուի սյուժեն կպատմի ամերիկուհի Ամելիայի արկածների մասին, որը մոր սպանությունից հետո փնտրում է իր կենսաբանական հորը։