28-ամյա տղամարդը ԱՄՆ-ում ընկել է զբոսանավից այն և 15 ժամ անցկացրել Մեքսիկական ծոցի ջրերում՝ նախքան առափնյա պահպանության կողմից փրկվելը: Այս մասին հայտնում է New York Post-ը։
Carnival Valor-ի ուղևորի կորուստը նկատել է նրա քույրը։ Նրանք նոյեմբերի 23-ի երեկոյան միասին խմել են նավի բարերից մեկում։ Ժամը 23։00-ի սահմաններում տղամարդը գնացել է զուգարան և չի վերադարձել։ Ինչ-ինչ պատճառներով անհայտ կորածի ազգականը նրա անհետացման մասին հայտնել է միայն հաջորդ օրվա կեսին։
Դրանից հետո նավը հակառակ ընթացքը վերցրել է դեպի Նոր Օռլեան, իսկ փրկարարները սկսել են տղամարդու որոնումները օվկիանոսում։ Նրան հաջողվել է հայտնաբերել և Լուիզիանա նահանգի ափերի մոտ առափնյա պահպանության ուղղաթիռի վրա բարձրացնել նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ին: Հատուկ ծառայությունների աշխատակիցները հրաշք են անվանել այն, որ տղամարդը ողջ է մնացել։
Տուժածին տեղափոխել են Նոր Օռլեանի հիվանդանոցներից մեկը։ Տղամարդը տառապում էր ծանր հիպոթերմիայից, ցնցումից և ջրազրկումից, սակայն բժիշկները նրա վիճակը գնահատել են կայուն: