Մոնակոյում Շվեյցարիայից ուղևորվող ուղղաթիռ է կործանվել, որում գտնվել է ռուսաստանցի գործարար Վյաչեսլավ Տարանը, հաղորդում է Monaco Daily News-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին:
Նշվում է, որ երկրորդ զոհը 35-ամյա օդաչուն էր, որին հրատարակությունն անվանում է «շատ փորձառու»։ Monacair ուղղաթիռային ընկերությունը պաշտոնապես հրաժարվել է մեկնաբանել հետաքննության մանրամասները։
Վյաչեսլավ Տարանն ավարտել է Վլադիվոստոկի պետական տնտեսագիտության և սպասարկման համալսարանը։ Նա հիմնադրել է Forex Club-ը 1997 թվականին (այժմ գործում է Libertex Group ապրանքանիշի ներքո): Նա վերջին 10 տարիներին ապրում էր Մոնակոյում։
Նա նաև եղել է YouHodler կրիպտո դրամապանակների մշակողի խորհրդի անդամ Շվեյցարիայի Լոզանում, որտեղից էլ, ենթադրաբար, վերադառնում էր ուղղաթիռով: