Իսրայելի ՌՕՈՒ կործանիչներն ու ուղղաթիռները երկուշաբթի հարվածներ են հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչներն ու ուղղաթիռները խոցել են «Իսլամական ջիհադ» խմբավորման ահաբեկչական օբյեկտները Գազայի ողջ հատվածում, այդ թվում՝ Խան-Յունիս քաղաքի ռազմական համալիրը», – ասված է զինվորականների հայտարարության մեջ:
Մամուլի ծառայությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Գազայից արմատականները 40-ից ավելի հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, դրանց շուրջ կեսը կասեցվել է Իսրայելի հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից: