Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից վերջին 8 տարվա ընթացքում առաջին ուղևորատար օդանավն է մեկնել Հալեպ։ Այս մասին հայտնել է Սիրիայի պետական SANA գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը փետրվարի 17-ին հայտարարել էր երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերսկսման մասին։
Առաջիկա օրերին պլանավորվում է կանոնավոր չվերթներ իրականացնել Դամասկոս և Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե:
Նշենք, որ Հալեպի միջազգային օդանավակայանը դադարել էր կանոնավոր չվերթներ ընդունել 2013 թվականին՝ նրա մերձակայքում մարտական գործողությունների պատճառով: