Ինդոնեզիայում բանտ կնետեն արտաամուսնական սեռական հարաբերությունների համար, գրում է Daily Mail-ը: Օրինախախտներին սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում, օրենքը կտարածվի նաև զբոսաշրջիկների վրա։
Ակնկալվում է, որ Ինդոնեզիայի խորհրդարանը քրեական օրենսգրքում փոփոխությունները կընդունի դեկտեմբերի 15-ին։
«Մենք հպարտ ենք, որ մեր քրեական օրենսգիրքը համապատասխանում է ինդոնեզական արժեքներին», — հայտարարել է Ինդոնեզիայի արդարադատության նախարար Էդվարդ Օմար Շարիֆ Հիարիջը:
Օրինագիծը վայելում է երկրում իսլամական որոշ խմբերի աջակցությունը, իսկ նախաձեռնության հակառակորդները պնդում են, որ այն ի չիք է դարձնում նախկինում իրականացված լիբերալ բարեփոխումները:
Բացի այդ, նոր փոփոխություններով կարգելեն նախագահին, պետական հաստատություններին վիրավորելը, ինչպես նաև Ինդոնեզիայի պետական գաղափարախոսությանը հակասող ցանկացած հայացքների արտահայտումը: Ամուսնությունից առաջ կենակցությունը նույնպես կարգելվի։