Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայանը հրթիռակոծվել է, հայտնում է РИА новости – ն՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Աղբյուրի տվյալներով՝ առնվազն 7 հրթիռ է ընկել Իրաքի հյուսիսում գտնվող Զլիկան ռազմաբազայի տարածքում, որտեղ տեղակայված են թուրքական զորքերը, միջադեպի զոհեր չեն եղել:
Ինչպես հաղորդել է ТАСС-ը, վկայակոչելով SHAFAQ News պորտալը, գնդակոծության հետևանքով ռազմակայանի օբյեկտների վրա հարվածներ չեն արձանագրվել:
Պորտալի աղբյուրների տվյալներով՝ հարվածը հասցվել է ութ զինամթերքով, որոնք չեն կարողացել հաղթահարել Զլիկանից ոչ հեռու գտնվող լեռնաշղթան։ Նշվում է, որ քրդական Rudaw հեռուստաալիքի վարկածով՝ հրթիռները արձակվել են Մոսուլ քաղաքի կողմից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 20-ից ավիահարվածներ են հասցնում Սիրիայում և Իրաքում քրդական ուժերի դիրքերին: