Քանյե Ուեսթը Twitter-ում իր հաշիվն արգելափակելուց հետո վերադարձել է Instagram և իր կարծիքն է հայտնել Իլոն Մասկի ծագման մասին: Ինչպես գրում է pravilamag.ru-ն ռեփերը ենթադրում է, որ գործարարը չինական արմատներ ունի։
«Ես միակն եմ, ով կարծում է, որ Իլոնը կարող է կիսով չափ չինացի լինել։ Երբևէ տեսել ե՞ք նրա մանկության լուսանկարները: Վերցրեք չինական գենը և զուգակցեք նրան հարավաֆրիկացի սուպերմոդելի հետ, և դուք կստանաք Իլոնին», – վստահորեն ասել է երաժիշտը։
Բացի այդ, նա վստահ է, որ Twitter – ի նոր սեփականատերը 10-30 կլոններից մեկն է։ Քանյեն կոչ է արել չմոռանալ նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի մասին՝ չբացատրելով, թե ինչ նկատի ունի։
Twitter-ում մեկնաբանելով Քանյեի հայտարարությունը իր՝ չինական ծագման մասին՝ Մասկն ասել է, որ դա հաճոյախոսություն է համարում։