Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարությանը:
Նշվում է, որ Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ հարաբերությունները, հացահատիկի գործարքի իրականացումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանը դադարեցրել է հացահատիկի գործարքին մասնակցությունը: ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ «Կիևի վարչակարգը ահաբեկչական հարձակում է գործել Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա Սևաստոպոլում՝ գործի դնելով ինը անօդաչու թռչող սարք և յոթ ինքնավար ծովային անօդաչու սարք։ Նրանք բոլորը ոչնչացվել են»։
Հացահատիկի գործարքը կնքվել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև։ Համաձայնագիրը նախատեսում էր ապահովել անվտանգ առաքում ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի և հարակից սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման համար: