165-ամյա Levi’s ջինսերի զույգը, որոնք հայտնաբերվել են խորտակված նավում, աճուրդում վաճառվել է 114 հազար դոլարով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նևադայում աճուրդի տունը վաճառել է անսովոր լոտը՝ 165 — ամյա Levi’s ջինսերը, որոնք գտել են 1857 թվականին խորտակված Central America նավի խորտակման վայրում: Հանքափորի աշխատանքային տաբատի համար, որը բավականին փչացել է ծովի ջրից, աճուրդը ստացել է 114 հազար դոլար: Բացի հին տաբատից, աճուրդում վաճառվել են Brooks Brothers-ի վերնաշապիկներն ու Wells Fargo-ի ոսկին ուղարկելու համար հայտնի ամենահին արկղերի կափարիչը: Ընդհանուր առմամբ, աճուրդի տունը նավի խորտակման վայրում հայտնաբերված իրերի վաճառքից ստացել է մոտ 1 միլիոն դոլար:
Central America նավը, որը հայտնի է նաև որպես «Ոսկե նավ», օգտագործվում էր Կալիֆոռնիայի ոսկու տեղափոխման համար: Նավը խորտակվել է Ատլանտյան օվկիանոսում, երբ 1857 թվականի սեպտեմբերին Նյու Յորք տանող ճանապարհին ենթարկվել է փոթորկին։ Նավի բեկորներից, որոնք հայտնաբերվել են 1988 թվականին, բարձրացրել են մոտ 270 իրեր, որոնք վաճառվել են աճուրդում։