Բեռլինի Dom Aquaree հյուրանոցում հսկայական 16 մետրանոց ակվարիում է պայթել։ Դուրս է թափվելմոտ 1 մլն լիտր ջուր, որում ապրում էին 1,5 հազար ձկներ, հայտնում է Europa today-ը։
Նախնական տեղեկություններով՝ գերմանական հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է երկու մարդ։ Աղբյուրը հայտնում է, որ շտապօգնության ավելի քան 100 աշխատակիցներ տեղում աշխատում են։ Թե ինչն է եղել միջադեպի պատճառը, դեռ հայտնի չէ։
Նշվում է նաև, որ փողոցը, որտեղ գտնվում է ակվարիումով հյուրանոցը, արգելափակված է, ամբողջ ճանապարհը պատված է ջրով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ակվարիումը պայթել է «նյութերի հնության» պատճառով։