Եվրամիության երկրների դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ իններորդ փաթեթը, համապատասխան փաստաթղթերը կստորագրվեն այսօր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան հայտնել է ԵՄ-ի խորհրդի Չեխական նախագահությունը Twitter-ի իր էջում:
«Դեսպանները սկզբունքային համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի շուրջ՝ Եվրամիության կողմից Ուկրաինային շարունակվող աջակցության շրջանակներում։ Այն գրավոր կհաստատվի վաղը», – ասված է հաղորդագրության մեջ։
Պատժամիջոցների իններորդ փաթեթը դեկտեմբերի 7-ին հայտարարվել էր Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կողմից։ Նա այն ժամանակ հայտնել էր, որ սահմանափակումների տակ կհայտնվեն 200 ֆիզիկական և իրավաբանական անձինք Ռուսաստանից։ Խոսքը ռուս զինվորականների, պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների, Պետդումայի պատգամավորների ու սենատորների, նախարարների, նահանգապետերի ու քաղաքական կուսակցությունների մասին է։