Լիբանանում առեղծվածային պայմաններում տեղի ունեցած պայթյունը պատճառը կարող է լինել այն, որ այնտեղ ՌԴ դեսպանատն վրա հարձակվելու համար ռումբեր են պատրաստել։
Pars Today-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Nour News-ը։ Ուրբաթ առավոտյան Բեյրութից 20 կմ հեռավորության վրա գտնվող Բեյթ-Միսկայում հզոր պայթյուն է տեղի ունեցել տանը, որի ընթացքում ծանր վնասվածքներ են ստացել երկու լիբանանցի (տանտերն ու նրա դուստրը), երկու ուկրաինացիներ և 5 սիրիացիներ:
Սկզբում միջադեպը վերագրվում էր գազի պայթյունին, բայց հետաքննությունը ցույց է տալիս, որ հաշվի առնելով պայթյունի ուժը, հավանաբար, մեկ կամ մի քանի ռումբ է պայթել այդ տանը:
Նշվում է, որ մեծ հավանականություն կա, որ ահաբեկչական խմբավորումն այդ տանը ռումբեր է պատրաստել Լիբանանում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակվելու համար։
Լիբանանի պաշտոնական անձանցից ոչ մեկը դեռ չի արձագանքել այդ լուրին։