Իրանի մայրաքաղաքում մեկնարկել է տրանսպորտի և լոգիստիկայի, ճանապարհաշինության և սպասարկման 6-րդ միջազգային ցուցահանդեսը՝ Trans Expo 2022-ը, դեկտեմբերի 18-ին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Trans Expo 2022 ցուցահանդեսը կտևի երեք օր՝ մինչև դեկտեմբերի 20-ը։ Բացի իրանական ընկերություններից, դրան մասնակցում են ընկերություններ Ռուսաստանից, Հնդկաստանից, Տաջիկստանից, Հայաստանից և Թուրքիայից։
Ցուցահանդեսի մասնակիցները ներկայացնում են ոլորտների լայն շրջանակ։ Դրանք ներառում են ավտոմոբիլային, ծովային, օդային, երկաթուղային, մուլտիմոդալ և խելացի տրանսպորտ, ինչպես նաև տեխնիկական և քաղաքացիական շինարարություն:
Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերին Իրանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Իրանի էլեկտրաէներգիայի 22-րդ միջազգային ցուցահանդեսը (IEE 2022)։ Դրան մասնակցել են մոտ 350 ընկերություններ Իրանից, ինչպես նաև ներկայացուցիչներ ինը երկրներից, ինչպիսիք են Չինաստանը, Թուրքիան, Գերմանիան։
2022 թվականի դեկտեմբերի սկզբին Թեհրանում տեղի ունեցավ Iran METAFO մետալուրգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսը։ Միջոցառմանը մասնակցել են մոտ 400 իրանական և 50 արտասահմանյան ընկերություններ։