Նովոսիբիրսկում, որը «Ռուսաստանի ամանորյա մայրաքաղաքի» կարգավիճակ ունի, խոհարարները պատրաստել են աշխարհի ամենամեծ «Օլիվյե» աղցանը՝ ավելի քան 4 տոննա կշռող, Telegram-ի իր ալիքում շաբաթ օրը հայտնել է Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը։
«Նովոսիբիրսկում ռեկորդային «Օլիվիե» են պատրաստել, երկրի գլխավոր ամանորյա ուտեստը կտրատել են 85 խոհարարներ, արդյունքը՝ 4154 կգ աղցան, այսօր Նովոսիբիրսկում համաշխարհային ռեկորդ է սահմանվել»,- գրել է քաղաքապետը։
Աղցանը պատրաստվել է ավելի քան 900 կգ երշիկից, 840 կգ գազարից, 1510 կգ կարտոֆիլից, 400 կգ թթու վարունգից, 680 կգ կանաչ ոլոռից, 8500 ձվից և 5000 չափաբաժին մայոնեզից։ Ճաշատեսակը համտեսել են քաղաքի շուրջ 8,3 հազար բնակիչներ՝ միջոցառման հյուրեր և 20 բարեգործական կազմակերպությունների հիվանդներ, այդ թվում՝ «Լավ ձեռքեր» սոցիալական աջակցության կենտրոնը, «Մայակ» բարեգործական հիմնադրամը, «Ես ընտանիք եմ» բազմազավակ ընտանիքների հասարակական կազմակերպությունը, «Դոբրոդոմիկ» տարեցների օգնության հիմնադրամը և այլն: