ԱՄՆ-ում առնվազն 23 մարդ է զոհվել ձմեռային փոթորկի հետևանքով: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է NBC News-ը:
Ըստ թռիչքների հետևման ծառայության՝ FlightAware.com-ի, դեպի ԱՄՆ մոտ 3000 չվերթ է չեղարկվել է, ևս 7000-ը հետաձգվել է:
Վատ եղանակը հոսանքազրկել է նաև արևելյան նահանգների տասնյակ հազարավոր տնային տնտեսությունների։ Հյուսիսային Կարոլինայում, Վիրջինիայում, Մերիլենդում, Փենսիլվանիայում, Նյու Յորքում, Վերմոնտում, Նյու Հեմփշիրում և մի շարք նահանգներում ավելի քան 200 հազար մարդ առանց լույսի է մնացել: