Պարսից ծոցի երկրներից մեկում՝ Քուվեյթում կարկուտ է տեղացել, իսկ Սաուդյան Արաբիայում ձյուն է եկել։
Քուվեյթի ՆԳՆ-ի հայտարարության մեջ տեղեկություններ են ներկայացվում երկրում տիրող անբարենպաստ եղանակային պայմանների մասին:
Հայտարարության մեջ նշվում է, որ շատ ճանապարհներ փակ են եղել հորդառատ անձրևի պատճառով։ Քաղաքացիներին խնդրել են զգույշ լինել այն բացասական հետևանքների նկատմամբ, որոնք կարող են առաջանալ շարունակվող ուժեղ անձրևի դեպքում: Տեղական ծառայությունները ներկայացրել են համապատասխան ստորաբաժանումների հեռախոսահամարները արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում։
Քուվեյթի օդերևութաբանության ինստիտուտը գրանցել է գրեթե 60 մմ տեղումներ կամ 55 կիլոգրամ մեկ քառակուսի մետրի համար: Տեղատարափ անձրևն ուղեկցվել է պոռթկուն փոթորիկով։
Երկրի հարավային հատվածում կարկուտ է տեղացել։
Սաուդյան Արաբիայի SPA պաշտոնական լրատվական գործակալության նորություններում ասվում է, որ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Տաբուկ շրջանը գիշերային ժամերից գտնվում է ձյան տեղումների ազդեցության տակ:
Լեվզ լեռների շրջանը «սպիտակ» է դարձել ցուրտ եղանակի ալիքից հետո։ Երկրի շատ անկյուններից մարդիկ գալիս են այստեղ՝ «ձյան ուրախությունը» զգալու համար։
Հորդանանի թագավորության հարևան երկրում հորդառատ անձրևի հետևանքով երկուշաբթի որոշ տեղերում սողանքներ են տեղի ունեցել: Ճանապարհները փակ էին երթևեկության համար։