Անկարայում սպանել են «Գորշ գայլեր» կազմակերպության նախկին նախագահ Սինան Աթեշին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Թերթի տվյալներով՝ Աթեշը և նրա ընկեր Սելման Բոզքուրթն սպանվել են Չանքայ շրջանում գտնվող իրենց տանից դուրս գալու պահին՝ երկու մոտոցիկլավարների կողմից։
«Սինան Աթեշը վիրավորվել է գլխից, իսկ Սելման Բոզքուրթը վիրավորվել է ուսի շրջանում: Սինան Աթեշին դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը սրտի մերսում է կատարել, այնուհետև տեղափոխել մասնավոր հիվանդանոց, սակայն նա այնտեղ մահացել է»,- հայտնում է աղբյուրը։
Նշվում է, որ ծանուցումն ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ ոստիկանական խմբեր։ Տեղեկությունների համաձայն՝ կա երեք ձերբակալված։
«Գորշ գայլերը» թուրքական ազգայնական երիտասարդական կազմակերպություն է: Այն ստեղծվել է 1960-ականների վերջին գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի նախաձեռնությամբ՝ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) հովանու ներքո և հավատարիմ է պանթուրքիզմի գաղափարախոսությանը։