Իտալիայում Ամանորի գիշերը հրատեխնիկայի պայթյունի հետևանքով շուրջ 180 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Իտալիայի պաշտոնական աղբյուրներին:
Իտալիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 48 տուժած հոսպիտալացվել է, նրանցից 11-ի վիճակը գնահատվում է ծանր։ Առավել լուրջ միջադեպեր են գրանցվել Նեապոլում և Միլանում։ Հռոմում 59 մեքենա է այրվել:
Տուժածների թվում 50 անչափահաս կա։ Իտալիայի հարավում գտնվող Տարանտո քաղաքում 10-ամյա երեխայի ձեռքը ճայթրուկի պայթյունի հետևանքով ստիպված են եղել անդամահատել:
Իտալիայի մի շարք քաղաքներում իշխանություններն արգելել են ամանորյա հրավառությունները՝ միջադեպերից խուսափելու, կենդանիներին ու թռչուններին պաշտպանելու համար, սակայն տեղի բնակիչներից շատերը չեն պահպանել արգելքները: