ԱՄՆ իշխանությունները ուրբաթ պատժամիջոցներ են սահմանել Իրանի վեց քաղաքացիների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի պնդմամբ, կապված են Ռուսաստանին անօդաչու սարքերի մատակարարումների հետ։
ТАСС-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի կարծիքով՝ Թեհրանն այդ անօդաչուները «փոխանցել է Ռուսաստանին«՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում դրանք օգտագործելու համար։
Բացի այդ, ամերիկյան իշխանությունները սահմանափակող միջոցներ են սահմանել Իրանի օդատիեզերական արդյունաբերության կազմակերպության (Aerospace Industries Organization) տնօրենի նկատմամբ, որը «պատասխանատու է բալիստիկ հրթիռների արտադրության իրանական ծրագրի վերահսկողության համար»: