Իրանական գազի մատակարարումը Թուրքիա 2023 թվականի հունվարի 1-ից ծրագրվածի համեմատ կրճատվել է 70% – ով՝ իրանական գազատրանսպորտային համակարգում (ՀՏԿ) անսարքության պատճառով։ Интерфакс-ի փոխանցմամբ՝ հայտնում է թուրքական Botas պետական ընկերությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ իրանական կողմն աշխատում է խնդրի շուտափույթ լուծման ուղղությամբ:
Botas-ը հավաստիացնում է, որ ձեռնարկել է բոլոր միջոցները ձմռանը երկրի գազամատակարարման վրա անբարենպաստ ազդեցությունը կանխելու համար, և լրացուցիչ կարիքները ծածկվելու են ստորգետնյա պահեստարանների հաշվին:
Իրանական գազն ապահովում է Թուրքիայի գազային հաշվեկշռի ավելի քան 15 տոկոսը։