Արքայազն Հարրին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի մահվան օրը «սարսափելի արձագանք» է տեսել այդ իրադարձությանը իր ընտանիքի անդամների կողմից: Այս մասին նա պատմել է հեռուստահաղորդավար Թոմ Բրեդբիին ITV հեռուստաալիքով տված հարցազրույցում, որը դուքսը տվել է իր ինքնակենսագրական «Պահեստային» գրքի թողարկման կապակցությամբ, հայտնում է Daily Mail-ը։
«Այն օրը, երբ նա մահացավ, իմ ընտանիքի անդամների արձագանքն իսկապես սարսափելի էր», – ասել է Սասեքսի դուքսը:
Նրա կարծիքով՝ իր հարազատները չեն կարողացել իրենց ընտանիքի պես պահել՝ փոխարենը «դուրս գալով պաշտպանության»։
«Բոլոր ճակատներում, համենայնդեպս, դատելով այն բանից, ինչին ես ականատես եմ եղել և ինչ կարող էին տեսնել նաև այլ մարդիկ, նրանք անցել են պաշտպանության և ճեպազրույցներ անցկացրել՝ կազմակերպելով արտահոսքեր և պլանավորված սցենարներ», – հայտարարել է արքայազն Հարին:
Արքայազնի խոսքով՝ ինքը ցանկացել է այդ օրը հարգել տատիկի հիշատակը։
Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի հիշենք տատիկի կյանքը և վշտանանք նրա հեռանալու հետ կապված, կարող ենք միասին լինել որպես ընտանիք: Բայց ես չգիտեմ, թե ինչպես կարելի է հավաքականորեն փոխել դա», – խոստովանել է արքայազնը։