Պերուի հարավ-արևելքում գտնվող Խուլիակա քաղաքում հակակառավարական ցույցերի նոր ալիք է սկսվել, ինչի հետևանքով առնվազն 12 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղի իշխանությունների հայտարարություններին:
Ըստ տեղեկությունների՝ զոհերի թվում նաև անչափահաս կա:
Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներն սկսվել են հունվարի 6-ին։ Ցույցի մասնակիցները պահանջում են նոր նախագահ Դինա Բոուլարտեի հրաժարականը և պետության ղեկավարի նոր ընտրություններ: