Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսությունը չորեքշաբթի օրը դադարեցրել է աշխատանքը անվտանգության սպառնալիքների պատճառով, РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է դիվանագիտական առաքելությունը:
Ավելի վաղ Ստամբուլում Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսությունները հայտարարել էին, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքի կենտրոնում ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով:
«Գերմանիայի հյուպատոսությունը կփակվի փետրվարի 1-ին։ Բոլոր վիզային և անձնագրային հարցերը կասեցված են», – հայտնել է հյուպատոսությունից։
Բացի այդ, այցելուների ընդունելությունը դադարեցրել է Շվեդիայի գլխավոր հյուպատոսությունը։