Ոստիկանության պրեֆեկտուրայի տվյալներով՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիային, որը տեղի է ունեցել երեքշաբթի Փարիզում, մասնակցել է 87 հազար մարդ: Բախումների արդյունքում, վերջին տվյալներով, ձերբակալվել է 30 ցուցարար։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Իր հերթին, «աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա» արհմիությունը (CGT) հայտնում է, որ ամբողջ Ֆրանսիայում ցույցերին մասնակցել է 2,8 միլիոն մարդ:
Երեքշաբթի Ֆրանսիայում ընթանում է կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ երկրորդ համազգային գործադուլը, ամբողջ երկրում ավելի քան 200 բողոքի ակցիա է կազմակերպվել:
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հունվարի 10-ին ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց նախագիծ է ներկայացրել, որը կառավարությունը նախատեսում է ընդունել 2023 թվականին։ Նրա խոսքով՝ իշխանությունները 2023 թվականի սեպտեմբերի 1-ից կսկսեն երկրում կենսաթոշակային տարիքը բարձրացնել տարեկան երեք ամսով։ Այսպիսով, մինչև 2030 թվականը այն կհասնի 64 տարեկան: