Շաբաթ օրը Ինդոնեզիայի ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոբելո քաղաքից 239 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 10 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 45 կմ խորության վրա։
Գործակալությունը հայտնում է, որ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։