Նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո դերասան Ալեք Բոլդուինը կվերադառնա և կշարունակի աշխատանքը «Ժանգը» ֆիլմում, տեղեկացնում է Peopletalk.ru-ն։
«Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ ոչ կանխամտածված սպանության համար մեղադրվող դերասանին դատարանը թույլ է տվել շարունակել աշխատանքը ֆիլմի վրա։ Միաժամանակ, գործի քննության ընթացքում Ալեքին արգելվել է օգտագործել ալկոհոլ, հրազեն կամ այլ զենք։ Սա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ Բոլդուինը նախկինում տառապել է ալկոհոլիզմով։
Ֆիլմի պրոդյուսերները նշել են, որ ֆիլմի աշխատանքները Մոնտանայում նախատեսվում է ավարտել այս տարվա գարնանը։
Հիշեցնենք, որ օպերատոր Գալինա Հաթչինսը մահացել էր 2021 թվականի հոկտեմբերին։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ Բոլդուինը կրակել էր ատրճանակից՝ պատահաբար սպանելով նրան և վիրավորելով ֆիլմի ռեժիսոր Ջոել Սոուսային։ Ինչպես պնդում է դերասանը, նա չի սեղմել ձգանը, այլ ընդամենը քաշել և բաց է թողել՝ հետևելով կադրը կառուցող Հաթչինսի հրահանգներին: Ատրճանակը պետք է լիցքավորված լիներ «պարապ» փամփուշտներով, սակայն դրանք մարտական են եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նկարահանումների ժամանակ զոհված Գալինա Հաթչինսի ընտանիքը նոր հայց է ներկայացրել Ալեք Բոլդուինի դեմ։