Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունների միջև ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ եռակողմ հանդիպում կանցկացվի մարտի 9-ին՝ Բրյուսելում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՌՒԱ Նովոստին։
«Լավ է, որ հանդիպումը կկայանա Բրյուսելում, այդպիսով ՆԱՏՕ-ն կտեսնի այս երկրների (Շվեդիա և Ֆինլանդիա) ողջ գործընթացը և պարտավորությունների կատարումը։ Կանցկացվի մշտական մեխանիզմի երրորդ հանդիպումը՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի մասնակցությամբ՝ մարտի 9-ին»,- ասել է Չավուշօղլուն։
Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան վերսկսում է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու եռակողմ մեխանիզմը, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մարտի կեսերին ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի հանդիպման վերաբերյալ համաձայնության մասին։
Մինչ օրս Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը ՆԱՏՕ-ին չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` դրանք Հունգարիան և Թուրքիան են: Ակնկալվում է, որ Թուրքիայի հետ բանակցությունները սկանդինավյան դիմումը վավերացնելու համար կվերսկսվեն առաջիկա շաբաթներին։