Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին ՌԴ մասնակցության դադարեցման մասին օրենքը: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Օրենքի համաձայն՝ պայմանագրի գործողությունը կասեցվում է, իսկ պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը վերսկսելու մասին որոշումը կարող է ընդունել պետության ղեկավարը։