Ոիժեղ փոթորիկը, որը շարժվում է ԱՄՆ-ի հարավից դեպի հյուսիս-արևելք, առնվազն հինգ մարդու կյանք է խլել ԱՄՆ մի քանի նահանգներում, հայտնում է AP-ն։
Ուժեղ քամին վնասել է շենքերը, կոտրել ծառերը, կտրել էլեկտրահաղորդման գծերը, իր հետ բերել առատ տեղումներ և ցուրտ Տեխասում, Լուիզիանայում, Ալաբամայում, Կենտուկիում և մի շարք այլ նահանգներում:
Ալաբամայում, ըստ գործակալության, երեք մարդ մնացել է ընկած ծառերի տակ և մահացել։ Միսիսիպիում մեքենայի վրա ընկած ճյուղը կնոջ մահվան պատճառ է դարձել, իսկ Արկանզասում տղամարդը խեղդվել է, երբ իր մեքենայով հայտնվել է ջրհեղեղի մեջ։
PowerOutage.us մոնիտորինգային ծառայության տվյալներով՝ ԱՄՆ հինգ նահանգներում ավելի քան մեկ միլիոն սպառողներ՝ տնային տնտեսություններ և ձեռնարկություններ, մնացել են առանց էլեկտրականության։
Փոթորկի ճակատը նախկինում երբեմն-երբեմն ձյան տեղումներ էր բերում Կալիֆոռնիա, իսկ այժմ շարժվում է դեպի Նոր Անգլիա նահանգներ, որտեղ շաբաթ երեկոյան նույնպես սպասվում են հորդառատ անձրևներ: