Մոսկվայում 35-ամյա տղամարդը մահացել է այն բանից հետո, երբ վիճաբանել է ընկերուհու հետ Կանանց միջազգային օրվա առթիվ նվեր չգնելու համար։ Նա ցած է նետվել 7-րդ հարկից։ Այս մասին հայտնում է Московский комсомолец-ը։
Նախնական տվյալներով՝ մահից առաջ տղամարդը վիճաբանել է հղի ընկերուհու հետ։ Նրա սիրելիին, իբրև, դուր չի եկել մարտի 8-ին իրեն մատուցած նվերը։
SHOT-ի տեղեկություններով, սակայն, տղամարդն ընդհանրապես ոչինչ չի նվիրել սիրելիին, ինչն էլ դարձել է սկանդալի պատճառ։ Աղջիկը պատմել է, որ վերջերս 35-ամյա տղամարդուն ազատել են աշխատանքից։ Նրանք միասին էին շուրջ 5 տարի։
Հայտնի է նաև, որ մոսկվացին ստացած վնասվածքներից մահացել է շտապօգնության մեքենայում։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել նրա մահվան փաստով։