Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում երեք տարեկան աղջիկը պատահաբար կրակել է իր չորսամյա քրոջ վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Հարիս շրջանի շերիֆի գրասենյակին։
«Այս գիշեր տեղի է ունեցել այս շատ ողբերգական դեպք, ըստ նախնական տեղեկությունների՝ բնակարանում հինգ մեծահասակ է եղել, որոնք զվարճացել են, տանը եղել են նաև երկու աղջիկ, նրանք մենակ են մնացել ննջարանում, քանի որ ծնողներից մեկը կարծել է, որ հսկողության տակ են։ Դրանցից մեկը՝ երեք տարեկան աղջիկը հրազեն է գտել և չմտածված կրակել իր չորսամյա քրոջը»,- ասել է շերիֆ Էդ Գոնսալեսը՝ գրասենյակի կողմից հրապարակված տեսանյութում։
Ինչպես հայտնում է Fox News-ը, մեծահասակները լսելով կրակոցի ձայնը՝ շտապել են ննջարան, որից հետո երեխայից խլել են ատրճանակն ու ոստիկանություն կանչել։ Կրակոցներից վիրավորված աղջիկը տեղում մահացել է։ Կատարվում է հետաքննություն։