Սաուդյան Արաբիան և Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ թույլ չեն միմյանց միջև ուղղակի ռազմական առճակատում։ Էր Ռիադը և Թեհրանը որոշել են այլևս միմյանց դեմ ուղղված հետախուզական գործունեություն չիրականացնել։ Այս մասին Коммерсант-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյային։
«Պետությունները պարտավորություն են ստանձնել պաշտպանության և անվտանգության ոլորտում, դրանք ուղղված են ռազմական ագրեսիա թույլ չտալուն և հետախուզական գործունեություն իրականացնելուն»,— աղբյուրի խոսքը մեջբերում է «Ալ Արաբիա»-ն:
Բացի այդ, «Ալ Արաբիա»-ի տվյալների համաձայն, Սաուդյան Արաբիան պարտավորվում է ոչ մի պետության իր տարածքը չտրամադրել Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու համար:
Ավելի վաղ Էր Ռիադը և Իրանը պաշտոնական համաձայնագիր էին կնքել երկկողմ հարաբերությունների վերականգնման մասին, որոնք ընդհատվել էին 2016 թվականին սաուդցիների կողմից շիա քարոզիչ, տեղական ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Նիմր ան-Նիմրի մահապատժից հետո: Փորձագետները կարծում են, որ դա կարող է լրջորեն փոխել ուժերի եթե ոչ դասավորությունը, ապա գոնե կլիման Մերձավոր Արևելքում։ Մասնավորապես, Եմենում հակամարտության կարգավորման, ինչպես նաև Սիրիայում և Լիբանանում մի շարք ներքին հակասությունների լուծման հնարավորություն է ստեղծվում։