Մարտի 19-ին ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին նկատել են Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում՝ Ֆրանսիայի առաջնության «Պարի Սեն Ժերմեն» – «Ռեն» հանդիպման ժամանակ։ Քիմը մարզադաշտ էր այցելել որդու հետ միասին։ Քիմի մասնակցությամբ տեսանյութը հրապարակվել է ՊՍԺ-ի Թվիթերյան էջում, Քիմն Ինստագրամի իր էջի History բաժնում ևս կիսվել է լուսանկարներով։
Ցավոք, ՊՍԺ-ն սեփական հարկի տակ չի կարողացել հաղթել մրցակցին, և «Ռենը» 2 անպատասխան գնդակ է ուղարկել փարիզյան թիմի դարպասը։ Այդուհանդերձ, ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրից հետո վաստակած 66 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Չորեքշաբթի երեկոյան Քիմ Քարդաշյանը որդու՝ Սենթ Ուեսթի հետ այցելել էր նաև Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտ՝ Եվրոպա լիգայի խաղարկության «Արսենալ» – «Սպորտինգ» հանդիպմանը: Այս խաղում էլ լոնդոնյան թիմն էր պարտվել և լքել մրցաշարը։