ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը Հայաստանում՝ Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից Միջազգային քրեական դատարանի իրավասությունը ճանաչելուց հետո:
Պեսկովը «Подъем» պարբերականին ասել է, որ Երևանը դեռևս չի պարզաբանել իր դիրքորոշումը: «Դեռ ոչ։ Դա կքննարկենք մեր գործընկերների հետ», – Պեսկովի խոսքը մեջբերում է պարբերականը։
Ավելի վաղ Հայաստանի Սահմանադրական դատարանը Հռոմի կանոնադրությունը ճանաչել էր Սահմանադրությանը համապատասխանող: Այս կամ այն պետության կողմից կանոնադրության վավերացումը նշանակում է վերջինիս կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասության ճանաչում։
Մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանի պալատը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր է տվել: