ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում պայթյուն է տեղի ունեցել RM Palmer շոկոլադի գործարանում, հայտնում է The Guardian-ը։
Նախ՝ արդյունաբերական շենքերի համալիրի ներսում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարները։ Շենքերից առնվազն մեկը մասամբ փլուզվել է։
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, կան վիրավորներ, 6 մարդ տեղափոխվել է տարբեր ԲԿ-ներ, ևս ինը մարդ անհետ կորել է։ Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի պատճառները պարզվում են:
Տեղում շարունակում են աշխատել փրկարար ծառայությունները։ Նշվում է, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է ավելի շատ լինել։