Մարտի 29-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը տեղափոխվել է հիվանդանոց և հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:
Մարտի 29-ի երեկոյան հրապարակված հաղորդագրության մեջ նշվելէ, որ վերջին օրերին Ֆրանցիսկոս Պապը բողոքել է շնչառության հետ կապված որոշ դժվարություններից: Նա պլանավորված բժշկական հետազոտություն է անցնել, որից հետո պարզվել է, որ նրա մոտ շնչառական վարակ կա:
Մատեո Բրունիի խոսքով՝ Ֆրանցիսկոս Պապը հուզվել է ստացված բազմաթիվ հաղորդագրություններից և իր երախտագիտություն է հայտնել հոգևոր մտերմության և աղոթքների համար: