Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի մասին, հայտնում է Reuters-ը։ Խոսելով իր համախոհների հետ՝ Էրդողանն ասել է, որ ընտրողները իրեն տվել են երկիրը ղեկավարելու պատասխանատվությունը հաջորդ հինգ տարիների ընթացքում, նշում է գործակալությունը։
Թուրքական պետական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ քվեաթերթիկների 99,45 տոկոսի մշակման արդյունքներով Էրդողանը հավաքում է ձայների 52,10 տոկոսը։ Ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքում է ձայների 47,90%-ը։ Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Շավքաթ Միրզիյոևն առաջինն են զանգահարել Էրդողանին՝ շնորհավորելով նրան Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակը։