Գերմանիայում նախկինում դատապարտված 82-ամյա տղամարդը փող չունենալու պատճառով դարձել է թմրավաճառ։ Ըստ AP-ի՝ դատարանը նրան «վերջնական նախազգուշացում» է տվել։
Նախկին նավաստին մեղավոր է ճանաչվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ և դատապարտվել երկու տարվա պայմանական ազատազրկման։ Մինչ այդ թոշակառուն 24 անգամ ազատազրկվել էր, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով դատավարության ժամանակ արդեն իսկ ուներ գործող պայմանական պատիժ։
Թոշակառուի խոսքով՝ ինքը խախտել է օրենքը, քանի որ ամսական մոտ 800 եվրո թոշակը չի բավականացնում։ Դատախազները դատարանին խնդրել են հաշվի առնել նախկին դատավճիռները և թոշակառուի նկատմամբ նշանակել 34-ամսվա ազատազրկում, սակայն դատավորը որոշել է, որ նա բացառություն կանի, և հանցագործությունն ինքնին որակվել է որպես նվազ ծանր՝ «հատուկ հանգամանքների պատճառով»։ Որոշման վրա ազդել է նաև մեղադրյալի առողջական վիճակը։
Ընդգծվում է, որ թոշակառուն պայմանական պատիժ է ստացել որպես «վերջին նախազգուշացում»։ Բացի այդ, այժմ նա հսկողության տակ է լինելու։
ՌԴ-ն արգելել է երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների համար, որտեղ հնարավոր է սեռափոխություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանից երեխաների որդեգրումը կամ խնամակալությունը այն պետությունների քաղաքացիների համար, որտեղ...