Վորոնեժի Բելինսկի փողոցում անօդաչու թռչող սարքով հարված է հասցվել բնակելի շենքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ վիրավորվել է երեք մարդ։ Նրանց տեղում օգնություն է ցուցաբերվել, հոսպիտալացվել՝ հրաժարվել են։ Տեղում աշխատում են փորձագետները։
Ըստ աղբյուրի՝ անօդաչու թռչող սարքն ընկել է երկրորդ և երրորդ հարկերի միջև, տուժել են մի քանի բնակարաններ և գրասենյակային կենտրոն։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղյակ են Վորոնեժում անօդաչու սարքի հետ կապված իրավիճակի մասին, հատուկ ծառայությունները ստուգում են անցկացնում։