Ամերիկացին վերելակ է կառուցել 17-ամյա շան համար, որը դժվարությամբ է բարձրանում աստիճաններով։ Տարեց լաբրադորի համար դժվարացել է իջնել դեպի փողոց տանող աստիճաններով, սակայն տերերն ամեն ինչ արել են շանը զբոսանքներից չզրկելու համար, հայտնել է pravilamag-ը։
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի բնակիչն իր դստեր շան համար վերելակ է կառուցել՝ տարեց կենդանու համար ավելի հեշտ զբոսնելու։ TikTok-ում տարածվել է շան տիրոջ՝ Քերի Մաքգրաթի տեսանյութը:
Սադի անունով լաբրադորը 17 տարեկան է։ 2021 թվականի վերջին նրա մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։ Վերջերս Սադին դժվարանում է տեղաշարժվել աստիճաններով, այդ թվում՝ տնից փողոց տանող երեք աստիճաններով։ Քերին անհանգստանում էր, որ իր ընտանի կենդանին այլևս չի կարողանա զբոսնել, սակայն աղջկա հայրը գտել է խնդրի լուծումը։
Տեսանյութում Քերիի տերը շանը տանում է փոքրիկ սանդուղքի վերևում գտնվող հարթակ։ Շունը նստում է ներսում, իսկ «դուռը» փակում։ Հետո տղամարդը սեղմում է կոճակը, և վերելակը իջնում է գետնին: Տեսանյութը TikTok-ում չորս օրվա ընթացքում ավելի քան 11 միլիոն դիտում է հավաքել։
2021 թվականին Նոր Զելանդիայից մի բլոգեր վերելակ է կառուցել իր ցավոտ թաթերով 20-ամյա կատվի Ֆրոդոյի համար, ով սիրում էր գնալ լողավազան և թավալվել արևի տակ։ 2022 թվականի փետրվարին Ֆրոդոն մահացավ։