Մոսկվայում անհետացել է գեղասահորդուհի, ՌԴ պատանիների չեմպիոն Ալինա Գորբաչովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գեղասահորդուհի Ալինա Գորբաչովայի մայրը՝ Եկատերինան, պատմել է, որ աղջիկը հեռացել է Մոսկվայի «Չկալով արենա» սահադաշտից և ուղղվել դեպի Վլադիմիրի եկեղեցի։ Վերջին անգամ տեսախցիկները ֆիքսել են մարզուհուն Վոլոկոլամսկի մայրուղու 67 հասցեում։
«Ալինայի մասին դեռ տեղեկություններ չկան, դեռ փնտրում ենք, տեսախցիկներից միայն ձայնագրություններ կան, թե ինչպես է նա մտել այգի, և ոչ ավելին, հիմա կինոլոգ է եկել շան հետ, տեսնենք, որոնումներն ինչ արդյունք կտան»,- հայտնել է նա։
Գորբաչովան 16 տարեկան է։ 2023 թվականի փետրվարին նա դարձել է Պերմում կայացած գեղասահքի Ռուսաստանի պատանեկան առաջնության հաղթող։
Ամերիկայի հայկական համագումարը Թրամփին կոչ է արել ապահովել հայ գերիների ազատ արձակումը
Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել օգտագործել բոլոր հնարավոր...