Ներկայացնում ենք պատժի այն տեսակները, որոնք նախատեսված են կարանտինային ռեժիմի և նոր համաճարակների տարածման դեմ այլ միջոցների խախտման դեպքում, որը կազմել է TACC-ը։
Ավստրիայում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին, ովքեր հրաժարվում են ինքնամեկուսանալ, սպառնում է մինչև 1 տարի ազատազրկում կամ 50․000 եվրո տուգանք։
Արգենտինայում կարանտինային ռեժիմի խախտման համար նախատեսված է 3-ից 15 տարի ազատազրկում և 100․000 պեսո ($1600) տուգանք։ Իշխանության ձեռնարկած կանխարգելման միջոցառումների խախտման համար մարդիկ կարող են դատապարտվել 6 ամսից մինչև 2 տարի ժամկետով։
Իսրայելում կարանտինի ռեժիմի ոչ կանխամտածված խախտման համար սպառնում է մինչև 3 տարի, իսկ կանխամտածված խախտման համար՝ մինչև 7 տարի ազատազրկում։
Իտալիայում մեկուսացումից դուրս գալու կամ կարանտինի մեջ գտնվող վայրը լքելու համար ազատազրկվում են մինչև 3 ամիս կամ վճարում են 206 եվրո տուգանք։
Իսպանիայում արտակարգ դրության ժամանակ պատկան մարմինների հրամաններին կամ կարգադրություններին չենթարկվող քաղաքացիները պատժվում են 1500-ից 600․000 եվրո տուգանքով։
Չինաստանում կարանտինային ռեժիմը խախտողները կարող են տուգանվել կամ բանտարկվել մինչև 3 տարի ժամկետով։ Սանիտարական ծառայողներին դիմադրելու կամ կարանտինային հսկողություն անցնելուց հրաժարվողները կտուգանվեն 5000 յուան (700 եվրո)։
Մալթայում կարանտինը խախտողներին սպառնում է 14․000 եվրո տուգանք։
Ղրղզստանում սանիտարա-համաճարակային կանոնները խախտելու, վարակներ տարածելու համար նախատեսված է 260․000-300․000 սոմ ($4000) տուգանք կամ 2-ից 5 տարի ազատազրկում։
Լեհաստանում նշանակված է տուգանք 5000 զլոտ ($1200) կարանտինի կանոնները չպահելու և հիվանդությունը թաքցնելու համար։
Կորեայի հանրապետությունում հոսպիտալացման կամ կարանտինի ռեժիմի խախտումը կբերի 10 մլն վոն ($8200) տուգանքի կամ մեկ տարվա ազատազրկման։
Սինգապուրում ինֆեկցիոն հիվանդությունների մասին օրենքի խախտման համար նախատեսված է 10000 սինգապուրյան դոլար ($7000) տուգանք կամ մինչև կես տարի ազատազրկում։
Իսկ ահա Չեխիայում կարանտինի խախտման համար սահմանված է մինչև 130․000 դոլարի տուգանք։