Հոկտեմբերի 14-ին ուշ երեկոյան Իսրայելն ավիահարված Է հասցրել Սիրիայի Հալեպ քաղաքի օդանավակայանին, ինչի հետևանքով այն շարքից հանվել է, գրում է Reutersը՝ հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությանը։
«Իսրայելն օդային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին, ինչի հետևանքով օդանավակայանը շարքից դուրս է եկել»,-հավելել են նախարարությունում:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Երկու կողմում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։