Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է Մեղրիով անցնող ճանապարհի միջոցով Հայաստանի մասնակցությունը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծին, հայտնում է «ИНТЕРФАКС»-ը։
«Զանգեզուրի հատվածը որպես նախագծի մաս ներկայումս չի դիտարկվում՝ Հայաստանի հստակ դիրքորոշման բացակայության պատճառով: Հայաստանը, ինչպես հիմա, Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ, մինչ այժմ վերջնական դիրքորոշում չեն ձևավորել Մեղրիով ծրագրված ճանապարհի վերաբերյալ»,- նշել է նա։
Օվերչումը հավելել է, որ Ադրբեջանն ու Իրանը փաստացի արդեն սկսել են մայրուղու կառուցումը, որը կանցնի Արաքս գետի հարավային ափով՝ շրջանցելով Հայաստանը։ Ստորագրվել է Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին հուշագիր, որը շրջանցելով Հայաստանը, կանցնի գետի մյուս ափով։
Նա նշել է, որ Իրանի տարածքով դեպի Նախիջեւան Հայաստանը շրջանցող ճանապարհը երկարությամբ փոքր-ինչ տարբերվում է Զանգեզուրով անցնող ճանապարհից։ Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի տարածքով երկաթգիծը կլինի 42 կմ, Իրանի տարածքով՝ մոտավորապես 50 կմ։