Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է Իսրայելի հետ էներգետիկ ոլորտում նախագծերի դադարեցման մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նման պայմաններում Իսրայելի հետ նախագծեր իրականացնելու մասին խոսելը տեղին չի լինի: Միակ բանը, ինչի մասին կարող ենք խոսել Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումն է»,- ասել է թուրք նախարարը «A Para» թուրքական հեռուստաալիքի եթերում:
Բայրաքթարը նոյեմբերին ծրագրում էր մեկնել Իսրայել։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։