Անհայտ անձինք փորձել են առևանգել ֆուտբոլային աստղ Նեյմարի ընկերուհուն՝ Բրունա Բիանկարդիին և նրանց դստերը՝ Մեյվիին, որը ծնվել է հոկտեմբերին, հայտնում է TMZ պարբերականը:
Երեք տղամարդ ներխուժել են Բրունա Բիանկարդիի բնակարան և կապել նրա ծնողներին, ովքեր այդ պահին տանն են եղել։ Դրանից հետո նրանք պահանջել են պատմել, թե որտեղ են Բիանկարդին և նրա դուստրը, ինչպես նաև խուզարկել են տունը՝ վերցնելով թանկարժեք և բրենդային իրեր: Այդ պահին Բիանկարդին տանը չի եղել։
Նշվում է, որ չարագործներին հաջողվել է կանգնեցնել. հարևաններից մեկն այդ մասին հայտնել է ոստիկանությանը։ Չարագործներից մեկին հաջողվել է ձերբակալել։ Նրանք պարզել են, որ չարագործը Բիանկարդի հարևանն է եղել, որն էլ տարածք է թողել մյուս երկուսին։ Մյուս հարձակվողներին փնտրում են։
Ինքը՝ Նեյմարը, արձագանքել է դեպքին սոցցանցերի իր էջերում։
«Տխուր օր է՝ վատ լուրերով, բայց, փառք Աստծո, ոչ ոք չի տուժել»,- գրել է ֆուտբոլիստը։