Հռոմի բնակչուհին հնարել է, իբր 5 երեխա ունի՝ հանուն նպաստների և ծննդաբերության արձակուրդի, գրում է la Repubblica թերթը։
Իտալիայի Սոցիալական ապահովության ազգային ինստիտուտը նրա գործողություններից հասցված վնասը գնահատել է 111 հազար եվրո։
Նշվում է, որ կինն աշխատում էր արագ սննդի ռեստորանների ցանցում։ Հաղորդվում է, որ նա հղիության վկայականներ է տրամադրել՝ կեղծելով իր գինեկոլոգի ստորագրությունները, ինչպես նաև կնիքները և բլանկները:
Կեղծ փաստաթղթերի համաձայն՝ 2014-2019 թվականներին իտալուհին հինգ երեխա է լույս աշխարհ բերել՝ Բենեդետային, Անժելիկային, Աբրամոյին, Լետիցիային և Իսրայելին։
Սակայն պարզվել է, որ հղիությունների մասին իրական փաստաթղթեր չկան։ Արդյունքում՝ կինը խարդախության համար դատապարտվել է մեկ տարի, ութ ամիս ազատազրկման։