Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը կլքի նախագահական մրցավազքը, եթե նրա ամենամոտ հարազատներն ու ընկերները համապատասխան որոշում կայացնեն, հայտնում է Axios-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Պարբերականը նշում է՝ չնայած բանավեճի ձախողմանը, Բայդենի հեռացման միակ ճանապարհն այն է, որ նրան առաջադրած հավատարիմ մարդկանց փոքր խումբը որոշի, որ նա հրաժարվի դրանից: Նրանք են Բայդենի կինը՝ Ջիլ Բայդենը, նրա կրտսեր քույրը՝ Վալերի Բայդենը, և 85-ամյա Թեդ Կաուֆմանը՝ նախագահի երկարամյա ընկերն ու մշտական խորհրդականը, նաև՝ Սպիտակ տան խորհրդականների մի փոքր խումբ:
Հարցվածների մեծամասնությունը՝ 60%-ը, կարծում է, որ նախագահ Բայդենը պետք է «անպայման» կամ «հավանաբար» փոխարինվի որպես դեմոկրատ թեկնածու՝ իր ձախողված բանավեճից հետո։
Հունիսի 28-ին Դոնալդ Թրամփի հետ բանավեճի ընթացքում Բայդենի անվստահ ձայնը, ընդհատվող խոսքը ծանր տպավորություն են թողել նույնիսկ նրա ամենամոտ աջակիցների վրա։